
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի հետ հանքանյութերի արդյունահանման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը անվանել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի արդյունք։
«Իրականում մենք այժմ ունենք Վատիկանի հանդիպման առաջին արդյունքը, ինչը այն դարձնում է իսկապես պատմական: Մենք անհամբեր սպասում ենք մեր զրույցի մյուս արդյունքներին»,- ասել է Զելենսկին իր երեկոյան ելույթում:
«Եվ կրկին՝ շնորհակալություն մեր թիմերին՝ ուկրաինական և ամերիկյան։ Համաձայնագրի վրա աշխատանքն իսկապես պրոֆեսիոնալ էր, և չնայած բանակցությունները երբեմն դժվար էին, արդյունքը հզոր է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը զգալիորեն փոխվել է նախապատրաստման գործընթացում։
«Սա իսկապես իրավահավասար համաձայնագիր է, որը հնարավորություն է ստեղծում Ուկրաինայում ներդրումների համար՝ բավականին նշանակալի, և բացի այդ՝ նաև Ուկրաինայում արտադրության նշանակալի արդիականացման և, ինչը ոչ պակաս կարևոր է, մեր երկրում իրավաբանական գործունեության արդիականացման համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կուղարկվի Գերագույն ռադա՝ վավերացման համար։ «Մենք շահագրգռված ենք ապահովելու, որ համաձայնագրի հետ կապված որևէ ուշացում չլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն երեկ երեկոյան հայտարարեց, որ փաստաթուղթը վերջապես ստորագրվել է։ Կիևի և Վաշինգթոնի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է համատեղ հիմնադրամի ստեղծում, որը կկառավարի Ուկրաինայում բնական պաշարների և այլ ակտիվների մշակումից ստացված եկամուտները։
01.05.2025 ժամը 21:53 | Միջազգային
05.02.2025 ժամը 23:14
02.02.2025 ժամը 23:45
26.01.2025 ժամը 01:31