«Որևէ մեկը չի նշանակվել որևէ պաշտոնում կին կամ տղամարդ լինելու համար»,-«Հանրային»-ի եթերում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ուժային կառույցներում և այլ պաշտոններում ինչո՞ւ է նշանակում կանանց:
Փաշինյանն ընդգծեց, որ համապատասխան պաշտոններում կանայք են նշանակվել, որովհետև արձանագրումը եղել է այն, որ այդ թեկնածուներն այս իրավիճակում և այս համակարգում կարող են արդյունավետ աշխատել և ընդ որում՝ «եթե իմ նշանակման կամ մեր կողմից առաջադրվող թեկնածուի մասին է խոսքը, մեր կամ իմ գնահատականը եղել է այն, որ տվյալ պահին արդյունավետը կլինի այդ պաշտոնյան»:
Источник: kentron.am