
Այսօր՝ ապրիլի 1-ին, հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտվել է երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությւոնները ստանալուց հետո ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ:
Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:
01.04.2025 ժամը 14:46 | Հայաստան
26.01.2025 ժամը 19:36
04.04.2025 ժամը 23:41
10.02.2025 ժամը 22:54
02.03.2025 ժամը 15:32
31.03.2025 ժամը 21:04
01.05.2025 ժամը 21:27