
Փաստաբան Ռոման Երիցյանը, ֆեյսբուքյան եթերով անդրադառնալով իր դեմ սկսված արշավին, հայտնել է.
«Ես հրավիրելու եմ ասուլիս՝ բոլորիդ կատարած ամենաստոր քայլերը կետ առ կետ բացահայտելու:
Բացահայտելու եմ, թե ինչ է տեղի ունեցել երեկ Քննչական կոմիտեում առերես հարցաքննման ժամանակ, բացահայտելու եմ, թե սկսած Քննչական կոմիտեի վարույթն իրականացնող մարմնից մինչև խոշտանգումների վարչության պետով, ինչպիսի վերաբերմունք են դրսևորել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ և ինչպիսին՝ ոստիկանների նկատմամբ:
Ինչպես էին խոշտանգման վարչության պետի գրասենյակում ոստիկանները ծխում և սուրճ վայելում»:
«Վաղը ժամը 14:00-ին բոլորս հավաքվում ենք Քննչականի դիմաց՝ երթով շարժվելու ՆԳՆ և մեր դժգոհությունն արտահայտելու արցախցիների նկատմամբ դրսևորած վերաբերմունքից»,- նշել է փաստաբանը:
22.03.2025 ժամը 20:24 | Գլխավոր
28.01.2025 ժամը 23:08
26.01.2025 ժամը 20:30
06.02.2025 ժամը 21:32
28.01.2025 ժամը 22:04
05.02.2025 ժամը 14:18
31.03.2025 ժամը 21:55
26.01.2025 ժամը 22:27