Ինչպես են տղայիս վրա հարձակվnւմ չորսով. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է Մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանության կողմից ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած ֆուտբոլասերների հանդեպ ուժ կիրառելու դեպքին՝ մանրամասնելով, որ իր 20-ամյա որդին եղել է դեպքի վայրում:

Ինչպես են տղայիս վրա հարձակվnւմ չորսով. Իզաբելլա Աբգարյան

«Սա մարտի 1-ին ֆուտբոլի երկրպագուների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են տղայիս վրա հարձակվում չորսով (ընդամենը մեկը` համազգեստով) և բարձրությունից շպրտում գետնին։ Տեսողության խնդիրներ ունեցող, ակնոց կրող 20-ամյա` իրենցից յուրաքանչյուրի կես քաշն ունեցող երիտասարդի հետ այնպես են վարվում, կարծես վտանգավոր հանցագործ վնասազերծեն։ Որդիս ընդամենը կանգնած է եղել դաշտում։ Ակնկալում եմ գնահատական ոստիկանական գործունեությանը։


Հ.Գ. Այսօրվա քպականները ժամանակին անընդունելի էին համարում քաղաքացիական հագուստով նման գործողությունները։ Բայց իրենց` իրական Հայաստանում երևի նորմալ են համարում», - նշել է նա: 


Մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին՝ 9 մարդու, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին»։


02.03.2025 в 20:59

Լուրեր Հայաստանում