Տղամարդու «ուժը» վերականգնող բնական միջոցներ

Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա) դա տղամարդու սեռական անկարողությունն է իրականացնելու լիարժեք սեռական կյանք՝ պայմանավորված ոչ բավարար էրեկցիայով:


Դրա առաջացման մեջ դերակատարում ունեն մի շարք օրգանական խնդիրներ՝ սիրտ-անոթային, նյարդային, հորմոնալ և ֆունկցիոնալ գործոններ:

Սեռական այդ խանգարումը զույգի համար ունենում է խիստ բացասական և ընկճող ազդեցություն և կարող է միջանձնային կոնֆլիկտի պատճառ հանդիսանալ:


Իմբիր. Այս բույսի արմատը տղամարդկանց տարբեր պատճառներով առաջացած սեռական անկարողության բուժման հարցում լայն տարածում ունի: Օգտագործման եղանակները զանազան են. Թեյ իմբիրով. մեկ թեյի գդալ մանրեցված բույսի արմատների վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր:


Բուժիչ հատկությունն ավելացնելու համար ավելացնել նաև մի փոքր մեղր: Իմբիրի ալկոհոլային (սպիրտային) թուրմ պատրաստելու համար մեկ կիլոգրամ արմատը անցկացնել քերիչով և ավելացնել մեկ լիտր օղի: Այդ վիճակում թողնել 15 օր տաք տեղում:


Ստացված թուրմն ընդունել ուտելուց առաջ՝ 10 կաթիլ:


Ժենշենի թուրմ՝ պոտենցիայի բարձրացման համար. 20 գրամ մանրեցված չոր արմատը և 300մլ 70 տոկոսանոց սպիրտը խառնել և թողնել 3 շաբաթ (երբեմն թափահարել), ապա օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 25 կաթիլ ընդունել: Բուժման կուրսը բաղկացած է երկու շաբաթից, ապա, 10 օր ընդմիջումից հետո նորից կրկնել:


Դդմի կորիզներ. բուժիչ հատկություն ունեն միայն դդմի հում կորիզները՝ կանաչավուն գույն ունեցող:


Սեռական դիսֆունկցիայի բուժման համար խորհուրդ է տրվում մոտ մեկ ամիս օրական երեք անգամ 40-ական հատ ընդունել:

Այս միջոցները բացարձակ չեն փոխարինում մասնագիտական լիարժեք բուժմանը և կարող են կիրառվել միայն բժշկի ցուցումներով:

Լուրեր Հայաստանից