ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն արձանագրվել

2025թ-ի թվականի 5-րդ շաբաթվա (27.01-02.02.2025թթ) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն:


ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն արձանագրվել


Ըստ մարզերի պատկերը հետևյալն է՝ Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արմավիրի,Վայոց Ձորի, մարզերում և Երևան քազաքում արձանագրվել է ինտենսիվության միջին ակտիվություն, իսկ Արմավիրի և Սյունիքի մարզերում՝ ցածր ակտիվություն:

Հանրապետությունում շարունակվում են շրջանատվել՝ Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։


Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.


❗️ պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,

❗️ խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

❗️ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

❗️ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ բարդություններից հատկապես թոքաբորբից խուսափելու նպատակով,

❗️ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

❗️ հագնվե´ք եղանակին համահունչ,

❗️ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

❗️ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

❗️ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

❗️ հետևե´ք անձնական հիգիենային:


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն




Աղբյուր: www.aravot.am


06.02.2025 в 17:14

Լուրեր Հայաստանում