Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երթևեկում ենք բոյկոտելով․ բոյկոտի ազդականչը․ շնորհակալություն վարորդներին»։
««Մայր Հայաստան» խմբակցության անդամները Երևանի տարբեր վարչական շրջաններում են․ մարդկանց կոչ ենք անում բոյկոտել, երթևեկել անվճար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է Դանիելյանը։
«Մայր Հայաստան»-ի անդամները քաղաքացիներին կոչ են անում շարունակել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ բոյկոտել, որպեսզի իշխանությունները հետքայլ անեն տրանսպորտի թանկացման որոշումից, և վստահեցնում են՝ բոյկոտողների թիվը ձնագնդի նման մեծանում է։
Աղբյուր: kentron.am