
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակն արգելված իրեր է փոխանցելու ազատազրկված անձի։
Այս մասին հայտնում է Քրեակատարողական Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 29-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել բուժակին։
Վերջինիս պայուսակից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս և 4 պոլիէթիլենային շիշ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, բաց շագանակագույն զանգվածներ։ Բուժակը հայտարարել է, որ պետք է հայտնաբերվածները փոխանցեր դատապարտյալին։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:
01.04.2025 ժամը 14:46 | Հայաստան
26.01.2025 ժամը 20:30
29.01.2025 ժամը 20:57
01.02.2025 ժամը 20:57
05.02.2025 ժամը 22:12
29.01.2025 ժամը 20:10
26.01.2025 ժամը 22:27
02.03.2025 ժամը 15:32
01.02.2025 ժամը 18:20