Քարդաշյանը 825 դոլար արժողությամբ շապիկ է գովազդել

Քիմ Քարդաշյանն իր զգեստապահարանում նոր թանկարժեք իր ունի՝ Balenciaga-ի 825 դոլար արժողությամբ շապիկը, որի վրա իր երեք պատկերներն են առջևում, և ստորագրությունը՝ հետևի մասում:

Նա «Ինստագրամ»-ում կիսվել է երկու լուսանկարով, որոնցում պատկերված է շապիկով։

«BALENCIAGA FALL 25», -մակագրել է նա լուսանկարը։

Շապիկը ֆրանսիական նորաձևության տան ֆան-ակումբների շարքի մի մասն է, որը վաճառքի է հանվել ուրբաթ օրը։

Բացի Քիմից, հասանելի են նաև Balenciaga-ի այլ աստղերի դեմքերով շապիկներ, ինչպիսիք են Իզաբել Յուպերտը, Միշել Յեոն և Նիկոլ Քիդմանը:

Լուրեր Հայաստանից