«Այո, մենք բաժանվել ենք, դա իմ որոշումն է»,-ՍթարՆյուզ-ի հետ զրույցում ասել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը`հաստատելով իր և դերասան Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծությունը:
Այն հարցին, թե որքան ժամանակ է, ինչ զույգը միասին չէ, դերասանուհին հրաժարվեց մեկնաբանել.
«Ներեցեք, այս մասին ավելին պատմել չեմ ցանկանում»:
Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ամուսնալուծության լուրը: Զույգը դադարել էր հետևել միմյանց ինստագրամյան հարթակում, ինչպես նաև հեռացվել էին նրանց համատեղ բոլոր լուսանկարները:
Աննան մեկնում էր հանգստի բացառապես մայրիկի ու դստեր հետ: Նրանց հնարավոր չէր տեսնել միջոցառումներին միասին ներկայանալիս:
Կողմերից երկուսն էլ հրաժարվում էր խոսել թեմայի շուրջ, կամ հնարավորինս խուսափում լուրը հայտարարելուց:
Նշենք, որ Դավիթն ու Աննան դուստր ունեն`փոքրիկ Կարինան:
25.02.2025 в 21:32
29.01.2025 в 20:57
29.01.2025 в 20:10
03.02.2025 в 18:51