
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ
«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։
Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։
Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը։
ՀԳ. Ինձ փոխանցեցին, որ զանգել են ՄԻՊ, էնտեղից էլ ասել են՝ ոչ աշխատանքային օր է – վաղը զանգեք։ Վիխադնոյ է։
ԼՐԱՑՈՒՄ 20:20. Քիչ առաջ թողեցին՝ հետ գնաց տուն»։
Աղբյուր: 168.am
02.02.2025 ժամը 23:45 | Հայաստան
26.01.2025 ժամը 22:27
05.02.2025 ժամը 23:14
29.01.2025 ժամը 20:57
01.02.2025 ժամը 20:57
26.01.2025 ժամը 19:18
26.01.2025 ժամը 01:31
26.02.2025 ժամը 20:48
26.01.2025 ժամը 22:27