Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում

Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի ղեկավարի ընտրություններում, այդպիսի տվյալներ է հրապարակել Բելառուսի Երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի էքզիթ փոլը։

Նախնական տվյալներով գործող նախագահը ստացել է ձայների 87.6%-ը։

Օլեգ Գայդուկևիչի օգտին քվեարկել է հարցվածների 1.8%-ը, Աննա Կանոպացկայայի՝ 1.6%-ը։ Սերգեյ Սիրանկովը ստացել է ձայների 2.7%-ը, իսկ Ալեքսանդր Խիժնյակն՝ 1.2%-ը։

«Բոլորի դեմ» քվեարկել է 5.1%-ը։

ԿԸՀ-ն խոստանում է հրապարակել առաջին արդյունքները արդեն գիշերը։


Աղբյուր: abcmedia.am

Լուրեր Հայաստանից