Ինձ համար այնքան էլ զարմանալի չէ, որ ԱԺ նախագահը անդրադարձել է իմ համեստ անձին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը:
Նշենք, որ ընդդիմադիրներին ուղղված գրառման մեջ մասնավորապես նման ձեւակերպում էր տվել ԱԺ նախագահը. «Զարմանում եմ, մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի՝ -դե ուրեմն իրենից երևի մի բան ներկայցնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ»:
«Եթե նրանք ուզում են տեսնել իմ քաղաքական խոսույթը, ապա կարմիր բերետավորների կողմից բիրտ ուժ կիրառելուց անմիջապես առաջ ես ավագանու դահլիճում ես հարցազրույց եմ տվել ինչպես վայել է քաղաքային իշխանության ընդդիմադիր ներկայացուցչին, դրանից հետո երբ ինձ հանել են դուրս ես ինձ պահել եմ ինքնասիրություն ունեցող մարդու նման, երբ որ քաղաքապետը տարօրինակ ձայներ է հանում, բերանը ծռում է, ես զգացի ոնց որ ինքը վերեւում է նստած, մենք էլ դասարանի խուժան երեխեքն ենք, ինքն էլ բարկանում է, ես ուղղակի ասել եմ, որ դուք այդքան չկաք՝ մեզ հետ այդպես խոսեք: Դրանից հետո ինքը կանչեց ոստիկաններին, չկարողացան հեռացնել, հետո իր թիմակիցներին, ես դրա համար եմ Ալե ն Սիմոնյանի հետ զուգահեռ անցկացրել, որովհետեւ դա Ալեն Սիմոնյանի ոճն է, սկզբում կիսատղայական, անհարգալից խոսել, վերջում պաշտպանվել ուսադիր կրող մարդկանցով»,- ասաց նա:
Աղբյուր: oragir.news
02.02.2025 в 22:53
01.02.2025 в 20:28
02.03.2025 в 22:01
26.01.2025 в 22:27
10.02.2025 в 22:54
29.01.2025 в 20:57
26.01.2025 в 22:27
29.01.2025 в 20:57