
«8 օր առաջ Երևանցիներին շահագործման հանձնված նոր կառուցված ճանապարհը արդեն քանդվում է։
Արդեն պարզ է, որ այստեղ ոչ թե անփութության կամ սխալի հարց է, այլ համակարգային կոռուպցիա, որտեղ քաղաքապետարանի պաշտոնյաները շահույթ են ստանում մեր հարկերից՝ քաղաքացիների հաշվին։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր, որ այսպիսի ակնհայտ անորակ ճանապարհն ընդունվի շահագործման։ Մարդ ինչքա՞ն պետք է լինի անվախ, անկուշտ ու անպատասխանատու, որ այս ամենի ֆոնին շարունակի նույն թալանը։
Ինչպե՞ս է հնարավոր պայքարել այս անարդարության դեմ, երբ բոլոր փաստերի առկայության դեպքում, դատախազությունը չի հարուցում քրեական գործ։ Ինչպե՞ս պայքարել այս անարդարության դեմ, երբ պետական կառույցները պատասխանատվություն չեն կրում...»։
Источник: asekose.am
26.01.2025 ժամը 19:18 | Social Media
26.01.2025 ժամը 01:31
28.01.2025 ժամը 22:04
02.02.2025 ժամը 22:53
26.01.2025 ժամը 22:27
05.02.2025 ժամը 19:24