Խոշոր գումար է հատկացվել, վարչապետի սոցցանցի էջերը զարգացնելու համար

Հայաստանի հանրապետության պետական բյուջեից 31 մլն 660 հազար դրամ է տրամադրվել վարչապետի աշխատակազմի կողմից առաջարկվող ֆեյսբուքյան, ինսթագրամյան էջերը, յութուբ ալիքները և սոցցանցային այլ էջերը առաջ տալու համար, այսինքն՝ նոր հետևորդներ հավաքելու, դիտելիությունը բարձրացնելու համար։

Գումարը փոխանցվել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ ընկերությունը պարտավորվում է ամեն հրապարկման համար ապահովել հետևյալ ցուցանիշը՝ առնվազն 100 ներգրավում, առնվազն 5000 անցում հղմամբ, և առնվազն 700 նոր հետևորդ։


Նշենք, որ Փաշինյանը հաճախակի հրապարակում է իր ֆեյսբուքյան էջի դիտումներն ու հպարտանում, որ դրանք աճ են գրանցել, փաստորեն Փաշինյանի սոցցանցային էջերի ռեյտինգը պետական բյուջեի հաշվին է աճում։

Լուրեր Հայաստանից