Մսավաճառներից բացի տուգանում են նաև Գյումրու ռեստորանասրճարանատերերին

Մսավաճառներից բացի տուգանում են նաև Գյումրու ռեստորանասրճարանատերերին

Գործարար կառավարման մագիստրոս, կառավարման փորձագետ Բաբկեն Մկրտչյանն ահազանգում է, որ չնայած Շիրակի մարզի սպանդանոցները չեն գործում, սակայն տուգանելու հերթը հասել է ռեստորանասրճարանատերերին։


Դեռ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՍԱՏՄ-ն տուգանել է Գյումրիի տնտեսվարողներից մեկին 300 հազար դրամի չափով՝ այն պատճառաբանությամբ, թե խանութից ձեռք է բերել ոչ սպանդանոցային ծագման միս։

Ընդ որում, ըստ Բաբկեն Մկրտչյանի, միսը ձեռք է բերվել քաղաքի կենտրոնական խանութներից մեկից, ոչ թե նկուղներից, որոնք ասենք անլեգալ գործունեություն են ծավալում։ Տնտեսվարողի մտքով երբևէ չի էլ անցել, որ մսավաճառատնից գնված մսի համար մի օր ինքն է պատասխանատվության ենթարկվելու։


«Մսավաճառատները, որոնք այդպես լեգալ գործում են, միգուցե չպիտի՞ գործեն, որ տնտեսվարողն էլ այնտեղից գնում չկատարի»,-հարցնում է մեր զրուցակիցը։


Բաբկեն Մկրտչյանն ասում է՝ շատ դեպքերում վերահսկող մարմնի ներկայացուցիչները տնտեսավորողների մոտ մտնում են իրենց գերմարդու տեղ դրած, օրենքների մի խումբ անգիր արած՝ բացարձակ չհետաքրքրվելով տնտեսվարողների խնդիրներով, հետադարձ կապ չեն պահում այդ խնդիրների կարգավորման համար, ընդամենը հանդես են գալիս որպես կատարողներ՝ խորհուրդ տալով բողոքարկել, դիմել դատարան։


«Ինձ է դիմել մի տնտեսվարող՝ ասելով Սննդի անվտանգության տեսչական մարմինը պահանջում է մի փաստաթուղթ, որը սպանդանոցային ծագման մսամթերքին է առնչվում, իսկ այն, ըստ էության, Գյումրիում խնդիր է։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ժամանակահատվածին, տնտեսվարողին այդ մասով տուգանք է առաջադրվել՝ 300 հազար դրամի չափով, որը բավական մեծ գումար է փոքր սրճարան, ռեստորանի համար, որ տնտեսվարողը կարողանա վճարել այն։


Հարցն ավելի խորքային է, եթե նույնիսկ տնտեսվարողն այդ 300 հազարը հայթայթի, ճարի, բանկին դիմի, վարկ վերցնի, հարազատներից խնդրի, պարտք անի, այդ հարցը ավելի լուրջ է․ ինչո՞ւ, որովհետև Շիրակի մարզում, ըստ էության, սպանդանոց չի գործում։


Աղբյուր: www.aravot.am


04.02.2025 в 21:32

Լուրեր Հայաստանում