ԻՆՁԱՆԻՑ ԳՈՒՄԱՐ ՄԻ ՈՒԶԵՔ, ԵՐԿՈՒ ԿՈՊԵԿ ԵՔ ՏԵՍՆՈՒՄ, ԳԱԼԻՍ ԵՔ ԴՌԱՆՍ ԴԵՄԸ․ 222 ԼԱՎԱ

«Իմ էջը բարեգործական էջ չի, ես անում եմ խաղարկություններ, փորձում եմ էջս զարգացնել իմ արած վիդեոներով։ Խնդրում եմ՝ ձեր անձնական պրոբլեմները ինձ մի ասեք։ Ես էդքան հնարավորություն չունեմ, ոչ էլ ժամանակ, որ իմ ընտանիքը թողնեմ, ձեր պրոբլեմներով զբաղվեմ»։ Այս մասին տեսաուղերձով դիմել է մարդկանց հայտնի բլոգեր՝ 222 Լավան, որին, հիշեցնենք, ամիսներ առաջ ՊԵԿ-ը տուգանեց 109 միլիոն դրամով։


«Ես հասկանում եմ, որ շատ դժվար է այս կյանքը, բայց բոլորս ունենք մի ճանապարհ՝ Հիսուսը։ Ինձ հանգիստ թողեք, երկու կոպեկ եք տեսնում վիդեոների մեջ, գալիս եք անձնականով՝ դռանս դեմը, տանս տեղը գտնելով, ինձանից գումար մի ուզեք, մի խնդրեք»։

Լուրեր Հայաստանից