Ստանալ վարկ Հայաստան

Մեծ Հաղթանակին նվիրված նախագծերի իրականացումը սկսվել է. Իվետա Տոնոյան

Մեծ Հաղթանակին նվիրված նախագծերի իրականացումը սկսվել է. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո Մեծ Հաղթանակին նվիրված նախագծերի իրականացումը սկսվել է. Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարել է սկսել լայնածավալ ծրագիր և աջակցել այլ անհատների և կազմակերպությունների այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական և քաղաքակրթական կարևորության ներկայացմանը։ Այսօր արդեն ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այդ նպատակին ուղղված նախագծերից մեկի մեկնարկն այլևս տրված է:


«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն»հեռուստաընկերությունում այս կիրակի օրվանից մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հաղորդաշար, որը մինչև հաղթական մայիս ներկայացնելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վավերագրությունը, պատմելու է այդ հաղթանակը կերտած հերոս վետերանների կյանքի պատմությունները, մեր հայորդիների սխրագործությունները, անդրադարձ է կատարելու բոլոր նշանակալի պատմական իրադարձություններին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակը:


Աղբյուր: 168.am

Ստանալ վարկ