Այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր․ Արթուր Չախոյան

Այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր հուշամեդալով․ Արթուր Չախոյան

Այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր հուշամեդալով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։


«Այսօր ձերբակալեցին 7 հոգու, որոնցից մեկը Արամ Գյուլզադյանն էր, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել էր «Երևանի 2800-ամյակի» հուշամեդալով: Ի դեպ, Արամ Գյուլզադյանը նախկինում ՀՀԿ-ական էր, որի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր փակցված: Հեղափոխությունից հետո կերպարանափոխվեց, դարձավ ՔՊ-ական , և Սերժ Սարգսյանի նկարը անհետացավ։


Ինչևէ, անցնենք բուն կարևոր թեմային։


10.01.2025թ.-ից Նիկոլ Փաշինյանին դիմում էի գրել Երևանի քաղաքապետարանի ապօրինության մասին՝ նշելով, որ տեղի է ունենում անօրինական ծառահատում և հողազավթում, իսկ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ապօրինության վրա։ Նամակը մակագրվել էր Երևանի քաղաքապետարան, որտեղ էլ այն ծածկադմփոց արեցին՝ ձևական ապամոնտաժման օպերացիա իրականացնելով՝ առանց հարցի լուծման։


Հետո կրկին դիմում էի գրել Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ նույն հատվածում կրկին տեղի է ունենում նույնատիպ անօրինական տարածքի զավթում։ Դիմումս կրկին մակագրվեց Երևանի քաղաքապետարան և Հակակոռուպցիոն կոմիտե, և հենց երեկ ստացա այդ երկու կառույցներից պատասխան։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չնախաձեռնեց՝ նշելով, որ ես՝ Արթուր Չախոյանս, ըստ էության, հայտնել եմ պարզապես կարծիք և դժգոհություն։

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի գրությունը հաստատել է, որ ես ճիշտ եմ, և տեղի է ունեցել ապօրինի հողազավթման դեպք, որի առթիվ 28.11.2024թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմվել է h.009692 արձանագրությունը։


Աղբյուր: livenews.am


05.02.2025 в 23:14

Լուրեր Հայաստանում