Հանրապետականի երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը և փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը կազմակերպում են Ռուբեն Մխիթարյանի հանդիպումը երիտասարդների հետ։
Հանդիպումը լուսաբանող 168.am-ը փոքր ինչ շուտ միացրեց ուղիղ հեռարձակումը, ՀՀԿ-ի երիտթևի կարկառուն ներկայացուցիչները դեռ տեղում էին, հետո արագ անջատեց այն և նորից միացրեց այն ժամանակ, երբ վերջիններս արդեն հեռացել էին` Ռուբենին թողնելով իբր ինքնաբերաբար եկած երիտասարդների հետ։
Հիշեցնենք, որ Մխիթարյան Ռուբենը փրփուրը բերանին պնդում է, որ ինքը Սարգսյան Սերժի ու ՀՀԿ-ի հետ կապ չունի, միայն Սարգսյանի փեսայի ընկերն է։