
Հայտնել էինք, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով, ըստ շրջանառվող լուրերի, սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ վիրավորում է ստացել։ Լրագրողների հետ զրույցում հարևաններն ասել են, որ սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել: «Գիշերն է եղել կրակոցը, ես իմացա՝ սալյուտ է... Երևի քաղաքական հողի վրա է եղել կռիվը, նախապատմություն ունի, եսիմ որ թվից իրար փոր են թափում: Համայնքի ղեկավարը ՔՊ-ական է, գյուղի բնակիչների կեսը էս կողմն է, կեսը՝ էն»,- ասել է բնակիչներից մեկը: «Մահացածը խելոք, սիրուն տղա էր»,- հավելել է մյուս բնակիչը:
Աղբյուր: artsakh.news
05.02.2025 ժամը 14:18 | Գլխավոր
28.01.2025 ժամը 22:04
03.02.2025 ժամը 18:51
26.01.2025 ժամը 22:27
31.03.2025 ժամը 18:57
02.04.2025 ժամը 23:08
02.03.2025 ժամը 15:32