«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միքայելյանն ահազանգում է՝ 2018 թվականից հետո Հայաստանում ներդրվել է ազգի ինքնոչնչացման երկու արատավոր երևույթ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բացակայություն և ինտերնետ շահումով խաղեր. եթե պետությունն այս երկու կարևորագույն ոլորտներում վերահսկողություն ունենալու համար ոչինչ չի անում, ապա կարելի է դրանից անել հետևություն, որ կա՛մ չեն ուզում, որովհետև ունեն բիզնես շահեր, կա՛մ չեն կարողանում։
Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսեց Միքայելյանը՝ խաղամոլության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող օրենսդրական լուծումները և առաջարկվող նոր լուծումները (ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերություններին հարկել 10 տոկոս շրջանառության հարկով) համարելով ընդամենը պայքարի իմիտացիա։
«Օրինակ, չեմ կարծում, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը կունենա հաջողություն։ Սա հերթական պայքարի իմիտացիան է, որովհետև, եթե պետությունն իսկապես ցանկանում է պայքարել խաղամոլության դեմ, ապա պետք է կտրի դրա հիմքը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ժամանակ ասաց, որ նման գործունեություն ծավալող ընկերությունները չեն կարող փակել։
Ես չեմ կարծում, որ հիմա ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած նախագիծը, որն առաջարկում է ոլորտում գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի 10 տոկոս սահմանել, կարող է աշխատել»,- ասաց Միքայելյանը՝ հարց հնչեցնելով՝ արդյո՞ք Կառավարությունն իսկապես ուզում է պայքարել խաղամոլության դեմ։
«Ուզում են պայքարել, ուրեմն պետք է արգելեն ինտերնետ հավելվածների միջոցով խաղամոլությունը, հակառակ պարագայում, օնլայն կազինոներն այս կառավարությունը բերեց և մտցրեց ամեն մի քաղաքացու գրպանը. մարդը 24/7 ռեժիմով ունի հասանելիություն»,- ասաց Արթուր Միքայելանը։
Աղբյուր: 168.am
06.02.2025 в 20:50
25.02.2025 в 21:32
25.01.2025 в 20:47
29.01.2025 в 21:25
05.02.2025 в 22:42
26.01.2025 в 19:36