Լիոնել Մեսսին Մայամիում ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կվերադառնա Բարսելոնա։
Լրագրող Յանինա Լատորեն, ով մոտ է Լիոնել Մեսսիի ընտանիքի հետ, հետաքրքիր մեկնաբանություն է տվել աստղային ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։
Ըստ Լատորեի՝ Մեսսին կվերադառնա Բարսելոնա։ Խոսքը ոչ թե ակումբի, այլ քաղաքի մասին է. հենց այստեղ է արգենտինացին ծրագրում ապրել իր ֆուտբոլային ճանապարհորդությունն ավարտելուց հետո:
«Մեսսին ինձ ասաց, որ երբ նա ավարտի աշխատանքը Մայամիում, կվերադառնա Բարսելոնա, – Լատորեի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։
Источник: proffootball.am