Հայաստանի իշխանությունները շպագատ են նստել. Եվգենի Մինչենկո

Ռուս քաղաքագետ Եվգենի Մինչենկոն Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին Հայաստանի հնարավոր եվրաինտեգրման ֆոնին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորությանը Ռուսաստանի համար:

Հայաստանի իշխանությունները շպագատ են նստել. Եվգենի Մինչենկո

«Կարծում եմ, որ շատ առումներով Հայաստանի այդ միտումը կախված կլինի նրանից, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը կփորձի հարաբերություններ կառուցել «մայրիկի» և «հայրիկի» ( ԱՄՆ և ԵՄ) միջև՝ նրանց ուրվագծված ամուսնալուծության պայմաններում։ Եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հետխորհրդային տարածքում համախմբված դիրքորոշում ունեին, ապա այժմ Թրամփի, Ջեյ Դի Վենսի հայտարարություններից և Եվրամիության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ղեկավար Մակրոնի պատասխան հայտարարություններից հետո, որը փորձում է հանդես գալ Հայաստանի խնամակալի դերում, հասկանալի է, որ հանկարծ Հայաստանի իշխանությունները շպագատ են նստում։


Եվ «Ում ես ավելի շատ սիրում» հարցը Փաշինյանի և իր թիմի համար ակտուալ է դառնում: Կարող է լինել որոշակի խափանում, մանավանդ, որ կարող է այնքան ժամանակ ձգվել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելը, որ այն պահին, երբ լիովին պատրաստ լինեն, Եվրամիությունն արդեն ամբողջովին փլուզվի: Ճգնաժամն այնտեղ բավականին լուրջ է։

Տպավորություն ունեմ, որ Փաշինյանը, հենվելով հասարակության մի մասի կարծիքի վրա, գնացել է «Փոքր երկիր» կոչվող ճանապարհով՝ Ղարաբաղ պետք չէ: Եթե ուզում եք Սյունիքի միջանցքը՝ վերցրեք, միայն թե մի խփեք։ Միայն մի հարց՝ որքան է այս փոքր երկրի չափերը։ Եվ մի՞թե ուտոպիստական չէ այն միտքը, որ «մենք այնքան փոքր կդառնանք, որ ոչ ոքի կարիքը չենք ունենա, և մենք մենակ կմնանք», — ասել է Մինչենկոն։


Պատասխանելով Հարավային Կովկասում Ռուսաստանի հետաքրքրության մասին հարցին՝ փորձագետն ընդգծել է դրա կարևորությունը, սակայն նշել է, որ այս պահին Մոսկվան ունի առաջնահերթություններ այլ քաղաքական ուղղություններով։


«Կարծում եմ, որ եթե Ռուսաստանը Հարավային Կովկասի կարիքը չունենար, նա բավականաչափ ակտիվ քաղաքականություն չէր վարի այնտեղ։ Հյուսիսարևելյան ճակատի պայմաններում ռեսուրսները օբյեկտիվորեն սահմանափակ են նաև այս տարածաշրջանով զբաղվելու համար։ Ասել, թե մենք ամեն ինչ կտանք Թուրքիային, անտրամաբանական է, մանավանդ որ Թուրքիան ունի հսկայական թվով ներքին խնդիրներ։ Մի քիչ էլ սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ նախագահական ընտրություններում»,- ընդգծել է Մինչենկոն։

26.02.2025 в 21:40

Լուրեր Հայաստանում