Հայ-ադրբեջանական գործընթացը


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դավոսում ոչ միայն տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում, այլ գործնականում անգամ չշոշափվեց դրա հնարավորությունը: Նկատի ունեմ կազմակերպիչների մակարդակում խոսակցության բացակայությունը:


Դա նշանակո՞ւմ է, որ կա որոշակի հետաքրքրության անկում: Հնարավոր է, որովհետև հիմա տեղի են ունենում պրոցեսներ, որոնց համեմատությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ ըստ էության շատ-շատ փոքր հանգամանք է:


Դավոսում նրանք հանդիպել էին 2019 թվականին: Հանդիպումը տևել էր գրեթե մեկուկես ժամ: Ընդ որում, դա Փաշինյան-Ալիև, կարծես թե, երկրորդ հանդիպումն էր: Առաջինը եղել էր Դուշանբեում, 2018-ի սեպտեմբերին:


Источник: artsakh.news

Լուրեր Հայաստանից