«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դատապարտում է Ղարիբ Բաբայանի ձերբակալությունը, որը հիմնված է թույլ իրավական հիմքերի վրա և հակասում է օրենքի գերակայության սկզբունքին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ատելության խոսքի և թշնամանքի հրահրման հիմքով, սակայն գործի իրավական հիմնավորումները կաղում են թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային տեսանկյունից։ Դատարանը մերժեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, ինչը վկայում է գործի իրավական խոցելիության մասին։ Ավելին, սահմանված վարչական հսկողությունը և նրան հրապարակային խոսքով հանդես գալու արգելքը քաղաքական նպատակներ հետապնդող միջոցներ են, որոնք չեն համապատասխանում իրավական պետության սկզբունքներին։
Այս գործը կասկածի տակ է դնում ոչ միայն իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափությունը, այլև Հայաստանի դատական համակարգի անկախությունը։ Օրենքի կամայական կիրառումը, քաղաքական նպատակներով դատական գործընթացների գործարկումը և խոսքի ազատության սահմանափակումները հարվածում են իրավական պետության հիմքերին։ Եթե պետական ինստիտուտները սկսում են օրենքն օգտագործել որպես քաղաքական մահակ՝ մեկին լռեցնելու, մյուսին պաշտպանելու համար, ապա այդ օրենսդրությունը կորցնում է իր լեգիտիմությունը։
Այս գործն ավելի լայն խնդիր է ընդգծում՝ Հայաստանում ժողովրդավարական համակարգի և իրավունքի գերակայության նկատմամբ աճող սպառնալիքը։
Բացի ներքին իրավական կամայականություններից, Հայաստանը կրկին հայտնվել է Ռուսաստանի տեղեկատվական հիբրիդային գրոհի թիրախում։ Ռուսաստանի հայերի միության վերջին հայտարարությունը, որը տարածվել է «ՌԻԱ-Նովոստի» գործակալության միջոցով, ակնհայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ռուսական քարոզչական մեքենայի նոր հարված մեր պետականության դեմ։
Աղբյուր: kentron.am
02.02.2025 в 21:47
02.03.2025 в 20:07
03.02.2025 в 13:27
29.01.2025 в 20:57
29.01.2025 в 21:25
05.02.2025 в 22:42