Քաղաքականություն
ՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներից
Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է հայտարարություն՝ 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Կազմակերպությունը գնահատել է, որ քվեարկությունը չի համապատասխանել ազատ և արդար ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ ՀԱԿ-ի համոզմամբ՝ ընտրական գործընթացը ուղեկցվել է իշխանությունների կողմից իրականացված համակարգային խախտումներով, որոնք կասկածի տակ են դնում արդյունքների
արժանահավատությունը։ Մասնավորապես նշվել են բանակի ուղղորդված քվեարկությունը, վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը, պետական բյուջեների չարաշահումը և հանրային հեռուստատեսության կողմնակալ լուսաբանումը։ Բացի այդ՝ ընդդիմության ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ ճնշումների, ապօրինի ձերբակալությունների և քվեների հաշվարկման ընթացքում արձանագրված խախտումների մասին տեղեկություններ են ստացվել բազմաթիվ տեղամասերից։ ՀԱԿ-ը հրաժարվել է ճանաչել հրապարակված արդյունքները և կոչ է արել ընդդիմադիր ուժերին չհրաժարվել ստացած մանդատներից։ Կազմակերպությունը պնդում է, որ նման քայլը կնպաստի քաղաքական մրցակցության պահպանմանը։ Կարդալ ամբողջական տարբերակը