🔍

Սերբիայի կառավարությունը ցրվել է

Սերբիայի խորհրդարանն ընդունել է երկրի վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականը։ Նա հրաժարական էր ներկայացրել հունվարին՝ Սերբիայում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի սկզբին, եթե մինչև ապրիլի 18-ը հնարավոր չլինի նոր կառավարություն ձևավորել:

 Զանգվածային ցույցերի ֆոնին Սերբիայի կառավարությունը ցրվել է

Հակակառավարական զանգվածային ցույցերը Սերբիայում չեն դադարում անցած տարվանից: Քաղաքացիները պահանջում են հետաքննել Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել:

 

Ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը և պայքարել կոռուպցիայի դեմ. քաղաքացիները պահանջում են նախագահի հրաժարականը: Վերջին օրերին ակցիաների ընթացքում գրանցվել են բախումներ, կան ձերբակալվածներ: Սերբիայի նախագահը, սակայն, չի պատրաստվում հրաժարական տալ:



19.03.2025 ժամը 23:04 | Միջազգային

Լուրեր Հայաստանում