[ad_1]

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը․
«Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։
Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։
Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։
Աղբյուր: kentron.am
26.01.2025 ժամը 22:27 | Գլխավոր
26.01.2025 ժամը 22:27
29.01.2025 ժամը 21:25
04.02.2025 ժամը 19:56
04.02.2025 ժամը 19:56
05.02.2025 ժամը 14:46
23.03.2025 ժամը 17:23
28.01.2025 ժամը 22:28