Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն ընդհանուր առմամբ մնում են նույն մակարդակին, այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ հատվածի միջև: Այսինքն, կորի այդ հատվածում ունենք էական նվազում: Կորի երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է:
Այսինքն, այս պահի դրությամբ ներդրողները, որքան էլ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը ցածր է երկարաժամկետ հատվածում, որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռքբերում մեր պետական պարտատոմսերը, որը նաև ուղղորդիչ է մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների տեսանկյունից: Մյուս ֆենոմենը, որի հետ գործ ունենք, դա հսկայական պահանջարկն է, որը կա վարկային պրոդուկտների նկատմամբ:
Այսինքն, թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները վարկերի բավականին մեծ պահանջարկ ունեն, որը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում: Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ ընդհանուր վարկային տոկոսների մակարդակը պահպանվում է նույն մակարդակին»,- նշեց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այս պահին բիզնես վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազում կա:
Աղբյուր: www.shantnews.am
04.02.2025 в 19:08
03.02.2025 в 21:00
02.02.2025 в 21:47
26.01.2025 в 22:27
03.02.2025 в 21:00