Անաիս Սարդարյանի որդու 7-ամյակը (Photo)

Դերասանուհի Անաիս Սարդարյանի առաջնեկը՝ Մոնթեն, դարձել է 7 տարեկան: Նա իր տարեդարձը նշել է գեղեցիկ ու տոնական միջավայրում, իսկ Անաիսն Instagram-ում կիսվել է մի քանի դրվագով:

Որդու տարեդարձի համար դերասանուհին ընտրել է արծաթագույն եւ սեւ գույներով դիզայն: Տղայի տորթը տիեզերք է հիշեցնում: Այն սեւ գույնի է՝ զարդարված նարնջագույն «մոլորակներով» եւ տիեզերագնացների պատկերներով:

«Մոնթես դարձավ 7 տարեկան»,-տոնական ջերմ հրապարակումը մակագրել է Անաիսը:

Մեկ այլ հրապարակման մեջ Անաիսը նշել է՝ «Բալես, մաղթում եմ, որ մեծանաս խաղաղ ու իմ ու քո երազած Հայաստանում»:

Մոնթեն բազում շնորհավորանքներ է ստացել դերասանուհու հետեւորդների, գործընկերների ու ընկերների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:


Источник: www.blognews.am

Լուրեր Հայաստանից