🔍

Աղասն ամենահումորովն է, Մենչը՝ նյարդայինը, իսկ Գարիկի նյարդերին ազդում է Թինան. «Բոլոլա 4»-ի դերասանների բացահայտումներն իրար մասին

«Բոլոլո 4» սիթքոմի նկարահանումներն արդեն ավարտվել են, շուտով հեռուստադիտողը հնարավորություն կունենա արդեն սիրված կերպարների կողքին տեսնել նաև նոր հերոսների:


«Բոլոլա է լինելու ու ահավոր կինո», — ասում են դերասաններն ու խոստանում նոր զարգացումներ ու ավելի հետաքրքիր եթերաշրջան:


Tert.am Life–ը ներկա է եղել «Բոլոլո 4» սիթքոմի նկարահանման հրապարակում և բլից հարցերի միջոցով պարզել, թե ինչ են պատմում դերասաններն իրար մասին։


Մենչ

Ո՞վ է նկարահանումներից ուշացողը

Չունենք նման մարդ:

Թիմի ամենապոզիտիվը

Զառան:

Ամենանյարդայինը

Ես:

Ամենաընկերասերը

Մագան:

Ամենասիրելին

Անին:

Ո՞վ է ազդում Ձեր նյարդերին

Ոչ ոք:

Ամենահումորովը

Աղասը:

Ամենահոգատարը

Սոնան՝ մեր ադմինիստրատորը:

Ամենաբարին

Խաչիկյան Աննան:

Արտյոմ Կարապետյան

Նկարահանումներից ուշացողը չգիտեմ ով է, բայց ես միշտ 1 ժամ շուտ եմ գալիս:

Թիմի ամենապոզիտիվը Աղաս Մանուկյանն է:

Ամենանյարդային չունենք: Հավատացեք այս թիմը իմ կյանքի պրակտիկայում առաջին թիմն է, որ միշտ շատ սիրուն է անցնում ամեն ինչ: Շատ հավեսով է անցում: Հակառակ կերպարը չունենք:

Ամենաընկերասերը կդժվարանամ ասել, որովհետև բոլորս ընկերասեր ենք, բայց եթե պիտի որևէ մեկին առանձնացնեմ, կասեմ՝ Մենչը: Բոլորիս, որ հավաքել է իրար գլուխ, ուրեմն ինքն է:

Ամենասիրելին «Բոլոլա»-ի թիմում ինձ համար Զառան է:

Ո՞վ է ազդում Ձեր նյարդերին:

Ոչ ոք:

Ամենահումորովը՝ կրկին պիտի ասեմ Աղասը:

Ամենահոգատարը Սոնան է, կարծես բոլորիս մաման լինի)

Ամենաբարին՝ անհամեստություն անեմ և ասեմ՝ ես:

Գարիկ Սեփխանյան

Ուշացող չի լինում մեր թիմում:

Ամենապոզիտիվը երևի Աղասն է:

Ամենանյարդայինը՝ Մենչը, միշտ անհանգիստ է:

Ամենաընկերասերը՝ բոլորս:

Ամենասիրելին՝ Արտյոմը:

Ո՞վ է ազդում Ձեր նյարդերին:

Մեր 2-րդ ռեժիսորը՝ Թինան, ով միշտ զանգահարում, քնից արթնացնում ու ասում է՝ այսինչ ժամին կգաս:

Ամենահումորովը, քանի որ հումորային նախագիծ է, բոլորս էլ թիմում հումորով ենք: Բայց ավելի շատ զվարճալի իրավիճակներ ստեղծում է Աղասը:

Ամենահոգատարը Մենչն է:

Ամենաբարին ես եմ:

«Բոլոլա 4» սիթքոմը Արմենիա TV-ի եթերում կլինի ապրիլից, իսկ, թե ինչ են մտածում թիմի մյուս անդամներն իրար մասին՝ կտեսնեք Tert.am Life-ի հաջորդ բլից հարցախույզում:



01.04.2025 ժամը 13:56 | ShowBiz

Լուրեր Հայաստանում

Миниатюра новости: Երաժշտական պաուզա Երաժշտական պաուզա

23.03.2025 ժամը 18:23