PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները բարձրաձայնել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:
Կոնգրեսական Քրիս Սմիթը, խոսելով հայկական հիմնախնդիրների մասին, քննադատության է ենթարկել ԱՄՆ նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտել է Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Աղբյուր: www.panarmenian.net
04.02.2025 в 19:08
26.01.2025 в 22:27
02.02.2025 в 23:45
26.01.2025 в 22:27
26.01.2025 в 13:57