Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբելյան փողոց 8 հասցեում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում:

Արդեն տեղում Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։45-ի սահմաններում Աբելյան փողոց 8 հասցեում գործող հոսթելում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 33-ամյա Ռաջա Կումար Մուռուգան, 24-ամյա Ակաշ Դառմաշայամ Չռիստոպհեռը, 50-ամյա Ջոսե Կառիմակկալ Ջոսեպհը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են ՌԴ քաղաքացիներ 32-ամյա Ստեփան Յուրայի Զիմինի, 25-ամյա Դենիս Լևի Լետունովսկիի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Աղբյուր: asekose.am
10.02.2025 ժամը 22:54 | Հայաստան
29.01.2025 ժամը 20:57
03.02.2025 ժամը 21:00
29.01.2025 ժամը 20:10
01.04.2025 ժամը 16:25
01.02.2025 ժամը 20:28
02.03.2025 ժամը 22:01
26.01.2025 ժամը 20:30
26.01.2025 ժամը 22:27