ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել. «Սպուտնիկ Արմենիա»

ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ:

«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով` ծեծկռտուքը եղել է գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև։ Գործադուլ անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։ Կան տուժածներ։


«Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,– հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Արդեն մի քանի օր է` ընկերության շուրջ 200 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել` պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Ընկերությունը կարծում է, որ աշխատակիցների պահանջն անհիմն է։ Փետրվարի 4–ին գործադուլավորների հետ հանդիպումն արդյունք չի տվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


Աղբյուր: www.aravot.am


05.02.2025 в 22:12

Լուրեր Հայաստանում