«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Տիգրան Ավինյանի տրանսպորտի ուղեվճարի հետ կապված որոշմանը, որով .փետրվարի մեկից մեկ ուղևորության արժեքը սահմանվում է150 դրամ, գրում է․
«Տրանսպորտի գնի պահով իշխանությունը շարունակում է թուրքական բազառը. Ճնշումը պետք է շարունակել»։
Կից հրապարակված տեսանյութում Թևանյանը նաև նշում է․ «Նրանք վերանայում են իրենց մոտեցումները և 2,5 միավորանոց կոալիցիայով որոշել են, որ մեկ տոմսի արժեքը կարող է լինել նաև 150 դրամ և պահպանվում են փաթեթները։
Սա նշանակում է, որ մեր ճնշումը տալիս է իր արդյունքները։ Իշխանությունները նախ ընդունում են, որ թանկացնում են քաղաքային տրանսպորտի գինը 150 դրամից էլ ավելի , մինչդեռ նախկինում ասում էին,թե 140 դրամից էլ էժան է։ Հիմա առևտուր են անում, ասում են՝ եկեք 150 դրամով եթևեկեք, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Շարունակում ենք կոչ անել ՝ բոյկոտել թանկացումները, դրա իրավունքը դուք ունեք։ Տրանսպորտի գինը չպետք է լինի ավել, քան 100 դրամը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր: news.5tv.am
28.01.2025 в 23:08
03.02.2025 в 18:51
26.01.2025 в 20:30
06.02.2025 в 21:32
05.02.2025 в 22:42
26.01.2025 в 19:36
03.02.2025 в 18:51
28.01.2025 в 22:28