
ԱՄՆ միգրացիոն խստացված քաղաքականությունը կարող է ազդել նաև Ամերիկայում ապրող հայերի վրա՝ կարծում են փորձագետները։ Նրանք նկատում են, որ առաջնահերթ ուշադրությունը կուղղվի ԱՄՆ-Մեքսիկա սահմանով ԱՄՆ-ում հայտնված ապօրինի միգրանտներին։ Այդ հատվածում արտակարգ դրություն է հայտարարված, ԱՄՆ–ն Մեքսիկա ու Կոլումբիա է արտաքսում ապօրինի միգրանտներին։
Միացյալ Նահանգների միգրացիոն խստացված քաղաքականության պատճառով ԱՄՆ–ի և Կոլումբիայի միջև առևտրային պատերազմ է հայտարարվել։
Նախագահներ Դոնալդ Թրամփի ու Գուստավո Պետրոյի միջև լարվածության պատճառը անօրինական միգրանտների արտաքսումն է Միացյալ Նահանգներից։ Ամերիկյան երկու ինքնաթիռ Կալիֆոռնիայից Կոլումբիա է տեղափոխել մի խումբ անօրինական ներգաղթյալների։ Կոլումբիայի նախագահը, սակայն, թույլ չի տվել, որ դրանք վայրէջք կատարեն, ինչը բարկացրել է Թրամփին։ Վերջինը որոշել է Կոլումբիայից ներմուծվող բոլոր ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել։
Ավելի ուշ, սակայն, Սպիտակ տունը հայտնեց, որ Կոլումբիան պատրաստ է հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին, այդպիսով մաքսատուրքերի կամ պատժամիջոցների թեման դուրս եկավ օրակարգից։
Աղբյուր: hy.armradio.am
28.01.2025 ժամը 22:04 | Միջազգային
01.02.2025 ժամը 20:57
05.02.2025 ժամը 23:14
26.01.2025 ժամը 19:36
26.01.2025 ժամը 13:57
26.01.2025 ժամը 22:27