Լատվիայի և Շվեդիայի միջև ընկած ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը վնասվել է արտաքին ազդեցության պատճառով։ Այս մասին հայտնում է LSM պետական հեռուստառադիոպորտալը՝ հղում անելով Լատվիայի պետական ռադիո-հեռուստատեսության կենտրոնին:
Նրա խոսքով՝ կենտրոնի տվյալների փոխանցման մոնիթորինգի համակարգն ընդհատումներ է գրանցել Վենտսպիլս-Գոտլանդ հատվածում։ «Ներկայում հիմքեր կան ենթադրելու, որ մալուխը զգալիորեն վնասվել է, և որ վնասն առաջացել է արտաքին ազդեցություններից», - պորտալը մեջբերում է LVRTC-ի կորպորատիվ հաղորդակցության բաժնի ղեկավար Վինետա Սպրուգայնի խոսքերը։
Источник: artsakh.news