
Երկրում ստեղծված իրավիճակը կարող ենք նկարագրել այսպես՝ սա ուղղակի «պռավալ» է։ Ժողովրդի սպասումները ոչ միայն չեն արդարացել, այլև մեծ հիասթափություն է առաջացել»,- 24News-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ խոսելով Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ի պարտության մասին։
«Ապացուցվեց, որ ՔՊ-ում շատ-շատերը չդիմացան ո՛չ իշխանության, ո՛չ փողի, ո՛չ էլ վախի փորձությանը։ Եթե ուզում ենք ազատ հասարակություն ձևավորել, պետք են մարդիկ, որոնք այդ փորձությունները կարող են հաղթահարել»,- ընդգծեց նախկին ՔՊ-ականը։
Նա նաև հավելեց, որ ամբողջ ժողովրդին հնարավոր չէ խաբել, և ակնհայտ է՝ ՔՊ-ի վարկանիշն ընկել է և շարունակում է ընկնել։ Ասլանյանի խոսքով՝ ժողովուրդը մեծ հիասթափություն է ապրել, քանի որ տրված խոստումներն իշխանությունները չեն կատարել։
Ասլանյանի համոզմամբ՝ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի վարչապետ․ «Բացի իր նեղ շրջապատից, ոչ մեկը նրան վարչապետ չի ուզում տեսնել․ Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն»։
04.04.2025 ժամը 23:41 | Քաղաքականություն
27.03.2025 ժամը 14:32
29.01.2025 ժամը 21:25
05.02.2025 ժամը 18:51