🔍

«Քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր»

«Քո համաքաղաքացիներին բռնել տալով՝ ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր»

Ինչպես հայտնել ենք Գյումրու քաղաքապետի թեկնածու ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում խուզարկություն է իրականացվել։ Նրա խոսքով «քրեական գործեր են սարքվում հոր և տղայի վրա»։


Գրիգորյանը հայտնել էր, որ գործը ամենայն հավանականությամբ վերաբերվում է փողոցների շիբինապատմանը, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ևս նշեց, որ գործը վերաբերվում է շիբինապատմանը․


«Այն նույնը, ինչ արել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել է մեկ-երկու փողոց, այդ նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը․․․Սարիկ Մինասյան, ընտրություններից հետո շարունակելու ես ապրել Գյումրիում, Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով ուզում ես դառնալ համայնքի ղեկավա՞ր, չգիտեմ, հետո ոնց է Գյումրի քաղաքում քայլելու»,- ասաց Մամիջանյանը։


27.03.2025 ժամը 14:32 | Գլխավոր

Լուրեր Հայաստանում