Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց մանիպուլյացիաների՝ փորձելով Հայաստանի ազգային շահերը վերաիմաստավորելու քողի տակ արդարացնել իր պարտվողական մոտեցումը։ Նրա հռետորաբանությունը կարող է ոմանց համար պրագմատիկ թվալ, բայց դրա տակ թաքնված է պատմական ռեվիզիոնիզմի անհանգստացնող միտում, որը Հայաստանի երկարաժամկետ հեռանկարում վտանգում է անվտանգությունն ու ազգային ինքնությունը:

Ազգային շահերը պետք է զարգանան՝ ի պատասխան աշխարհաքաղաքական իրողությունների, սակայն դրանք չեն կարող կառուցվել պատմական ճշմարտությունների ջնջման կամ խեղաթյուրման վրա։ Հայաստանի նման փոքր ու խոցելի երկրի համար պատմական հստակ ու անսասան նարատիվի պահպանումը պարզապես հպարտության առարկա չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն։


2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի կորուստը որոշիչ պահ էր Հայաստանի համար՝ ստիպելով երկրին դիմակայել դաժան նոր իրողություններին։ Սակայն նոր իրականության ճանաչումը չի նշանակում պատմական փաստերից հրաժարում կամ ազգային ինքնության թուլացում։ Հայաստանը պետք է վերանայի իր շահերը, ոչ թե վերաշարադրի իր պատմությունը. ավելի կարևոր է, որ այն պետք է բացահայտի այդ շահերը հետապնդելու ամենաարդյունավետ, ոչ առճակատման միջոցները:


Աղբյուր: www.aysor.am


05.02.2025 в 14:18

Լուրեր Հայաստանում