Մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303 մարդ է հաշվառված եղել. Մելոյանն առանձնացրել է խախտումները
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ 700 անդամ ձերբակալվել կամ կալանավորվել է։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ ձերբակալությունների թվում եղել են նաև տարեց կանայք, որոնք ընդամենը գրանցվել էին կուսակցությունում։ Բոլոր ընտրատեղամասերում գործող վստահված անձանցից շատերը փուլ առ փուլ ձերբակալվել են իշխանությունների կողմից։ Պետական բաց աղբյուրներից
ստացված տվյալների համաձայն՝ 846 հասցեներում մեկ հասցեի վրա գրանցված է եղել մինչև 303 անձ։ Արցախցիների մի մասը, որոնք արդեն ստացել էին Հայաստանի քաղաքացիություն, հանվել են ընտրացուցակներից և չեն կարողացել քվեարկել։ Այս տարի անվավեր քվեաթերթիկների թիվը հասել է 17097-ի՝ նախորդ ընտրությունների համեմատ զգալի աճ արձանագրելով։ Բացի այդ՝ քվեարկության սարքերի կտրոնների և ընտրացուցակների համարների անհամապատասխանությունները լուրջ մտահոգություն են առաջացրել համակարգի հնարավոր միջամտության վերաբերյալ։ Կարդալ ամբողջական տարբերակը