«Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան ուժերը կփորձի Դորտմունդի «Բորուսիայում»: Կողմերը պայմանավորվել են 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալության բոլոր պայմանների շուրջ։ Այս մասին հաղորդում է Gazeta.Ru-ը։
Գործարքը ներառում է ավելի քան 40 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 48 միլիոն եվրո) գնելու տարբերակ։ «Իշամեղուները» ամբողջությամբ կփակեն կիսապաշտպանի աշխատավարձը մինչև մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 5 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում, և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Անգլիացու պայմանագիրը լոնդոնյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Աղբյուր: proffootball.am