«Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը:
ՀՀ առողջապահության նախարարին շրջապատել էին բժշկական կենտրոնների տնօրեններ, նախկին նախարարներ, բժիշկներ և այլն։ Այս մարդիկ, որոնք ունեն մեծ վաստակ առողջապահական բիզնեսում, գուցե հարցնեին նախարարին
1․ Ինչո՞ւ են չարորակ նորագոյություններով մարդիկ տները ծախում, որ բժշկական օգնություն ստանան։
2․ Ինչո՞ւ քիմիաթերապիայի դեղերի համար հիվանդի հարազատը հասնում հարևան Վրաստան, որպեսզի ավելի մատչելի ձեռք բերի։
3․ Ինչո՞ւ քիմեոթերապիայի շատ դեղեր, որոնք նշանակվում են ուռուցքաբանների կողմից, գրանցված չեն Հայաստանում և «ընտյալները» դա զարտուղի ճանապարհով բերում են Հայաստան և վաճառում ինքնարժեքից 10 -20 անգամ թանկ։
4․ Ինչո՞ւ են պալիատիվ ծառայության դիմած հիվանդներին առանց սպասարկման կլինիկայից դուրս գրում՝ մսխելով պետական բյուջեն։
5․ Ինչո՞ւ է պալիատիվ ծառայությունը վճարովի։
6․ Ինչո՞ւ են չարորակ նորագոյություններով հիվանդները վիրահատվելուց առաջ հետազոտվում վճարովի հիմունքներով (MRT, KT, բիոպսիա ևայլն)։
7․ Ինչո՞ւ են հիվանդները հիվանդանոցներին տալիս «պարտադիր նվիրատվություններ»
8․Երբ են ուռուցքաբանական խորհուրդները ( board ) իրականում աշխատելու։
9․Ինչո՞ւ է վերջին տարիներին, չնայած պետական ֆինանսավորման շուրջ 6 անգամ (1,3մլրդ-7,5 մլրդ) ավելացմանը, հիվանդների բողոքները ավելացել 60 անգամ, մահացության ցուցանիշը մնացել նույն տիրույթում՝ մահերի մեջ 19,1%։
Հարգելի տիկնայք և պարոնայք, եթե ձեզ դեռ հետաքրքրում են հիվանդների շահերը, ապա անպայման տվեք այս հարցերը ՀՀ առողջապահության նախարարին։ Գուցե նա չգիտի այս ամենի մասին՞
Հ․Գ․Թե դուք մասնակցում էիք,որ ՇՄԶ -ներ ստանաք․․․․․․
Հ․Հ․Գ․ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան կարծում եմ, նրանք չեն տա այս հարցերը, քանի որ 2024 թվականի համար պետությունից պարտքերը ստանալու խնդիր ունեն։
Աղբյուր: 168.am
03.02.2025 в 00:12
26.01.2025 в 01:31
05.02.2025 в 23:14
06.02.2025 в 17:14
02.03.2025 в 20:22