Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում ցույց տված ագրեսիվ պահվածքի համար ներողություն է խնդրել:
«Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա։ Ես շատ եմ ցավում։
Մենք լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես երկրորդ կեսում։ 111-րդ րոպեից հետո ես այլևս չէի կարողանում օգնել թիմիս և սխալ թույլ տվեցի եզրափակիչ սուլիչից առաջ։ Կրկին ներողություն եմ խնդրում մրցավարից և բոլոր նրանցից, ում հիասթափեցրի», – գրել է Ռյուդիգերը սոցցանցերի իր էջերում:
32-ամյա ֆուտբոլիստը փորձել է սառցե տոպրակ նետել մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեի ուղղությամբ, խաղընկերները միջամտել են և դժվարությամբ կանխել: Գերմանացին փոխարինված է եղել, կարմիր քարտ է ստացել:
Ռյուդիգերը ագրեսիվ պահվածքի համար կարող է որակազրկվել 4-12 խաղով: