Հայաստանը՝ սոցիալական բունտի շեմին

Հայաստանում համատարած դժգոհություններ են։ Վարչախմբի իրականացրած քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է ոչ միայն անվտանգային, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի, այլև սոցիալական բունտի շեմին։

Մինչ իշխանություններն ինքնագոհ վայելում են իշխանական բարիքները՝ սոցիալական խնդիրներն ամենուրեք խորանում են։ Ինչ անում են՝ վերջում տուժողը ժողովուրդն է դուրս գալիս, կուժն ու կուլան ժողովրդի գլխին է կոտրվում։ Մարդիկ կրակն են ընկել իշխանությունների ձեռքը։


Հայաստանը՝ սոցիալական բունտի շեմին


Եղածի տակից չեն կարողանում դուրս գալ, նոր ծախսեր են ավելացնում, նոր հոգսերի տակ են դնում։ Անտեսում ու արհամարհում են բարձրացրած խնդիրները։ Մատը մատին չեն տալիս՝ քաղաքացիների եկամուտներն ավելացնելու համար, փոխարենը՝ միայն ծախսերի բեռն են ավելացնում։


Ժողովրդին հարկերով, վարկերով, թանկացումներով խեղդում են, ասում են՝ ձեզ համար ենք անում։

Տարեսկզբից բազմաթիվ ոլորտներում ավելացրին հարկային բեռն ու թողեցին քաղաքացիների վրա։

Ավելացնելուց էլ քչով չեն բավարարվում, անգամներով են ավելացնում։


Աղբյուր: 168.am


28.01.2025 в 01:00

Լուրեր Հայաստանում