Հայաստան
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը չի հաճախել աշխատանքի
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անտառապահ Հ․Ղ․-ն 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 24-ը պարբերաբար չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ՝
դրանով իսկ հափշտակելով խոշոր չափերի՝ 1 մլն 515 հազար 805 դրամ գումար։ Բացի այդ, անտառապետ Ա․Ե․-ն պատշաճ հսկողություն չի իրականացրել ենթակայի աշխատանքի հաճախելիության նկատմամբ, ինչի հետևանքով 2022 թվականի մայիսի 18-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում անտառամասերում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ծառեր։ Պետությանը պատճառվել է 2 մլն 877 հազար դրամի վնաս։ Հ․Ղ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա․Ե․-ի նկատմամբ՝ 446-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Նշենք, որ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կարդալ ամբողջական տարբերակը