«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում Ղարիբ Բաբայանի ձերբակալությունը՝ աղմկահարույց տեսահոլովակի տարածումից հետո, խափանման միջոցի փոփոխությունն ու, ընդհանրապես, քրեական գործ հարուցելու փաստը:
– Ինքնին քրեական գործ հարուցելը, անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, այդ կոնտեքստում, այդ նյութերով, համարում եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հարուցված քրեական գործ, որովհետև անձամբ կարդացել եմ, դա հրապարակային է, ինքս իմ էջում էլ հրապարակել եմ, թե ի՛նչ բառերով ու ի՛նչ մտքեր է հրապարակել Ղարիբ Բաբայանը, չկա ատելության կամ ինչ-որ խմբերի նկատմամբ վերաբերմունքի որևէ հիմք:
Սա ընդամենը վախի մթնոլորտ ստեղծելու հնարք է, սա նաև խոսում է խտրական վերաբերմունքի մասին, որովհետև զուգահեռաբար իրականության մեջ շատ ավելի ծանր, շատ ավելի թիրախային, մաքուր, դասական, դասագրքային ատելության խոսք, հայհոյանք, վիրավորանք, նվաստացում, խտրականություն տարածող Սիրունյանին ՔՊ-ականները բերել էին ԱԺ՝ ԲԴԽ անդամ ընտրելու համար:
Մենք ունենք այս երկու իրականությունը, ունենք նաև բազմաթիվ անձինք, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել միայն այն պարագայում, երբ իշխանությունները նպատակահարմար են գտել քրեական գործեր հարուցելու, և բազմաթիվ այլ դեպքեր, երբ նման խոսույթ հնչել է ՔՊ-ականների կամ նրանց սազանդարների կողմից, ու որևէ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվել:
Սա խոսում է մեր երկրում այլևս դիկտատուրայի կայացման մասին, եթե ես ենթադրում էի, որ Նիկոլ Փաշինյանի հնարավոր վերընտրությունից հետո մենք կունենանք դիկտատուրա, ես սխալվել եմ, որովհետև դիկտատուրան այլևս իրականություն է մեր կյանքում:
Աղբյուր: medialab.am
03.02.2025 в 18:51
26.01.2025 в 22:27
02.03.2025 в 20:07
29.01.2025 в 20:57
29.01.2025 в 20:57
03.02.2025 в 13:27
26.01.2025 в 19:36