
Բելառուսի Հանրապետության պատմության մեջ յոթերորդ նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը, որը սկսվել էր հունվարի 21-ին, ավարտվել է։
Վաղ քվեարկությունն անցկացվել է հունվարի 21-25-ը ներառյալ։ Ցանկացած ընտրող, ով չէր կարողանա քվեարկել կամարտահայտման հիմնական օրը՝ հունվարի 26-ին, հնարավորություն ուներ մասնակցել վաղաժամկետ քվեարկությանը։
Նախորդ՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է ընտրողների 41,70%-ը։
Այս անգամ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հունվարի 24-ի երեկոյան վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 35,99%-ը։
Վաղաժամկետ քվեարկության ամբողջ ժամանակահատվածի վերջնական տվյալները կներկայացվեն ավելի ուշ։
Источник: www.shantnews.am
25.01.2025 ժամը 20:47 | Գլխավոր
02.02.2025 ժամը 22:53
04.04.2025 ժամը 23:41
31.03.2025 ժամը 18:57
26.01.2025 ժամը 20:30
27.03.2025 ժամը 14:16
04.02.2025 ժամը 19:56